00:00:00

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

12:48, 12 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը։

 

Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չկար, ընդդիմությունը չէր մասնակցում։

 

Առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում։

 

Նախագծով առաջարկվում է սահմանել մշտական օրենսդրական կարգավորում՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված այն ընկերությունների համար, որոնցում պետության բաժնեմասը կազմում է առնվազն 25 տոկոս։

 

Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները թույլ կտան ստեղծել «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։

 

«ԹՐԻՓՓ»-ի համաձայնագիրը հոկտեմբերի 28-ին վավերացրել էր նաև ՀՀ Ազգային ժողովը՝ ձայների 63 կողմ, 32 դեմ համամասնությամբ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր