00:00:00

Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան

15:19, 12 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք,

 

Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,

 

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,

 

Կացարանում զինվորները ողջ-ողջ այրվում են՝ մենք կապ չունենք,

 

Քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունենում՝ զոհերով՝ մենք կապ չունենք,

 

Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք,

 

Երևանում ճգնաժամ է՝ մենք կապ չունենք,

 

Ադրբեջանցի զինվորը հասնում է խորքային բնակավայր՝ մենք կապ չունենք,

 

Արցախում էթնիկ զտում է իրականանում՝ մենք կապ չունենք։

 

Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր