«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին»,-հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրությունում նշված է․
«Միջոցառման մասնակից երկրների առաջնորդներին նիստից առաջ դիմավորել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը:
Այնուհետև մեկնարկել է գագաթնաժողովի լիագումար նիստը, որին հաջորդել է երկրների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:
Վարչապետ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում մասնակցում է նաև փակ ձևաչափով անցկացվող կլոր-սեղան քննարկումների»: