00:00:00

Տեղահանության բարդ խնդիրների միջով անցնելով՝ մեր մարզիկները բարձր ոգով իրենց պայքարն են մղում․ ԱՀ ՄԻՊ

00:31, 13 փետրվար 2022 Հասարակություն

Մինսկում ընթացքող Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մինչև 58 կգ քաշային կարգում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել հայ մարզիկները՝ Տիգրան Կիրակոսյանը (ոսկե), Դավիթ Հովսեփյանը (արծաթե) ու Կարեն Սարգսյանը (բրոնզե)։ Դավիթն ու Կարենը շուշեցի են, երկուսն էլ տեղահանված ընտանիքներից։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։   «Տարիներ առաջ առիթ եմ ունեցել ներկա լինելու նրանց պարապմունքներից մեկին Շուշիում, ու տեսել եմ, թե ինչ ոգի ու խանդավառություն կա նրանց մեջ, ինչքան մեծ սեր ընտրած սպորտաձևի նկատմամբ, և այսօր նաև ականատես ենք լինում այդ ոգու և նվիրվածության պտուղներին, որ հաստատ դեռ երկար ենք վայելելու։ Տեղահանության բարդ ու դժվարին խնդիրների միջով անցնելով՝ մեր մարզիկները բարձր ոգով ու պատրաստակամությամբ իրենց պայքարն են մղում նաև այս բնագավառում՝ նպաստելով օտար երկրներում Արցախի ճանաչելիության բարձրացմանը։   Տղաների հաղթանակներն այլ ուղղություններով հաղթանակներով լրացնել է պետք և հենց նրանց նման տքնաջան աշխատել ու անմնացորդ նվիրվել է պետք»,-նշել է նա։        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր