00:00:00

Այսօր զբաղվել եմ «ծանր վիրավորանքի» ևս մի գործով. Մելիքյան

00:07, 13 փետրվար 2022 Հասարակություն

«Այսօր զբաղվել եմ «ծանր վիրավորանքի» ևս մի գործով։ Ցավոք, այն չի հասնի դատարան, քանի որ առերևույթ ոճրագործը նիկոլ փաշինյանի հասցեին «ծանր վիրավորանք» որակված գրառումը կատարել է մեկ այլ պետության տարածքից»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Այո՛, հարգելի ոճրագործներ, դուք կարող եք Ձեր անկեղծ կարծիքը գրել այդ անձի մասին ու զրկվել պատասխանատվության կանչվելու պատվից, եթե գրառումը կատարեք ՀՀ տարածքից դուրս։ ՀԳ. Տուրիստական գործակալություններին առաջարկում եմ մշակել «Գրի՛ր անկեղծ կարծիքդ» խորագրով դեպի Վրաստան մեկօրյա այցելության փաթեթներ։ Ինձ էլ՝ ինչ տաք՝ տաք»,- գրել է Մելիքյանը:

Աղբյուր` Փաստինֆո

facebook sharing button 6
twitter sharing button
sharethis sharing button
email sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր