00:00:00

ՌԴ քաղաքացիներն ակտիվացել են․ Հայաստանում բնակարան են գնում

23:57, 12 փետրվար 2022 Հասարակություն

2021 թվականի տվյալներով հանրապետությունում գրանցված անշարժ գույքի առուվաճառքի միայն 8.2% տոկոսը կամ 4621 դեպքերն են կատարվել օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Ընդհանուր առմամբ, Կադաստրի կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ օտարեկրացիները Հայաստանում ավելի շատ վաճառել են անշարժ գույք, քան գնել: Թե՛ գնումների, թե՛ վաճառքների պարագայում առավել մեծ մասնաբաժին են զբաղեցնում բազմաբնակարան շենքերի բնակարանները: Մասնավորապես, 2021 թվականին օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված գույքերի 45.6%-ը եղել են բնակարաններ, իսկ վաճառված գույքի 40.5%-ն է բաժին ընկել բնակարաններին: Հայաստանում օտարերկրացիների կողմից թե՛ վաճառքի, թե՛ ձեռքբերման գործարքներում ամենաակտիվը Ռուսաստանի քաղաքացիներն են։ 2021 թվականին օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման 1587 գործարքից 833-ը կամ 52%-ը բաժին է ընկել  Ռուսաստանի քաղաքացիներին։
Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2021 թվականին Հայաստանում գնել են 245 անշարժ գույք (ընդհանուր գնման գործարքների 15%-ը) և վաճառել են 185 անշարժ գույք (վաճառքի գործարքների 6%-ը)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր