00:00:00

Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը կարող է մի քանի ամիս տեւել

18:57, 08 փետրվար 2022 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը կարող է մի քանի ամիս տեւել, հայտնում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ասել է, որ «ինքը չի կանգնի լարվածության աճի հետեւում»։ Մակրոնը նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած բանակցությունները օգնել են առաջընթացի հասնել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու հարցում։ Մակրոնը կարծում է, որ Մինսկի համաձայնագրերը Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը լուծելու եւ կայուն խաղաղության հասնելու միակ ուղին են։ Նա նաեւ նշել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է կյանքի կոչել Մինսկի համաձայնագրերը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։ «Ես երեկ քննարկել եմ այդ հարցերը (Մինսկի համաձայնագրերը կատարումը - խմբ.) նախագահ Պուտինի հետ, եւ նա հաստատել է Մինսկի համաձայնագրերի կատարումը շարունակելու իր մտադրությունը։ Այսօր ձեզնից նույնպես լսեցի, որ դուք եւս պատրաստ եք կյանքի կոչել այս համաձայնագրերը։ Ինձ թվում է, որ այսօրվա դրությամբ դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա գնալ դեպի կայուն խաղաղություն»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Մինսկի համաձայնագրերը գործում են որպես երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործիք։ Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է կատարեն համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր