00:00:00

Թրյուդո. Բեռնատարների վարորդների բողոքի ցույցերն արգելափակում են Կանադայի տնտեսությունը

15:51, 08 փետրվար 2022 Աշխարհ

[caption id="attachment_429840" align="alignleft" width="300"] Singapore ASEAN Canada[/caption] Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի հայտարարել է, որ Օտտավայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բեռնատարների վարորդների բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն՝ նշելով, որ դրանք բացասաբար են ազդում ազգային տնտեսության եւ քաղաքացիների առօրյա կյանքի վրա։ «Այդ անձինք փորձում են արգելափակել մեր տնտեսությունը, մեր ժողովրդավարությունը եւ մեր քաղաքացիների առօրյան։ Դա պետք է դադարեցվի»,- ասել է Թրյուդոն՝ ելույթ ունենալով դաշնային խորհրդարանի անդամների առջեւ: Նրա ելույթը հեռարձակել են կանադական լրատվամիջոցները։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Օտտավայի բնակիչներն «արժանի չեն հետապնդումների իրենց իսկ թաղամասերում»։ Կանադայի շատ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, հունվարի 29-ից շարունակվում են լայնածավալ բողոքի ցույցերը կորոնավիրուսային սահմանափակումների դեմ, որոնք նախաձեռնել են բեռնատարների կանադացի վարորդները: Անվտանգության նկատառումներից ելնելով այս իրադարձությունների ֆոնին Թրյուդոն փոխել է բնակության վայրը, իսկ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը երկուշաբթի քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել ցույցերի կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր