00:00:00

ՌԴ-ում կինն ինքնուրույն ծննդաբերել է ջերմացանցի կոլեկտորում

13:56, 08 փետրվար 2022 Աշխարհ

ՌԴ Նիժեգորոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքում կինը ծննդաբերել է ջերմացանցի հավաքիչ կայանում (կոլեկտոր): Դեպքի վայրում արված տեսանյութը հրապարակել է Mash թելեգրամյան ալիքը: Հղի կինն իր երկուամյա երեխայի հետ մտել է ջերմացանցի կոլեկտորի տարածք և ինքնուրույն ծննդաբերել: Ընտանիքի հայրն այդ ժամանակ գտնվել է նրանց կողքին՝ նստած է եկել մոտակա խողովակաշարին: Ավելի ուշ դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունները նորածնին և ծննդկանին ուղարկել են տեղի մանկական բուժկենտրոն, իսկ հորը՝ ոստիկանություն՝ ցուցմունք տալու համար: Ոստիկանական բաժանմունքում տղամարդը պատմել է, որ իրեն կնոջ հետ դուրս են արել տանից: Իսկ թե ինչու բուժօգնության չեն դիմել, նորածնի հայրը չի հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր