00:00:00

Իրաքի խորհրդարանին չի հաջողվել նախագահ ընտրել՝ քվորումի բացակայության պատճառով

19:45, 07 փետրվար 2022 Աշխարհ

Իրաքի նոր գումարման Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանը) երկուշաբթի չի կարողացել ընտրել Հանրապետության նախագահին եւ նիստը հետաձգել է անորոշ ժամանակով: Այս մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Օրենսդիրները պետք է քվեարկեին պետության ղեկավարի պաշտոնի համար իրենց ներկայացրած թեկնածությունների վերաբերյալ, սակայն առաջատար դաշինքները դեռ անցած շաբաթ հայտարարել էին, որ բոյկոտելու են նիստը: Արդյունքում պատգամավորները չեն կարողացել հավաքել անհրաժեշտ ձայների երկու երրորդը. դահլիճում, հեռուստաալիքի տվյալներով, ներկա են եղել 329 խորհրդարանականներից ընդամենը 58-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր