00:00:00

Ադրբեջանում հերթական աղմկոտ պաշտոնանկությանն են սպասում

16:04, 07 փետրվար 2022 Աշխարհ

Ադրբեջանական մամուլում առկա հրապարակումների համաձայն, առաջիկա օրերին Իլհամ Ալիեւը հերթական աղմկոտ պաշտոնանկությունը կատարելուն է պատրաստվում։ Մասնավորապես, խոսվում է այն մասին, որ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տալու Գյանջայի տեղական իշխանության ղեկավար Նիյազի Բայրամովը։ Բանն այն է, որ Գյանջա իր վերջին այցի ժամանակ Ալիեւը տեղում ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ է հայտնաբերել եւ դժգոհ է մնացել Գյանջայում տիրող դրությունից։ Մամուլի հրապարակումների համաձայն, այսօր արդեն նրան կանչել են Ալիեւի աշխատակազմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր