00:00:00

ԱՄՆ-ում քահանան հրապարակայնորեն այրել է Հարի Փոթերի մասին գրքերը

21:07, 05 փետրվար 2022 Աշխարհ

ԱՄՆ-ի Թենեսի քաղաքում քահանա Գրեգ Լոքը բեմադրել է Հարի Փոթերի մասին պատմող գրքերի և «Մթնշաղ» սագայի հրապարակային այրումը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նեշվիլի արվարձանում անցկացվել է «պայքար դիվային ազդեցության դեմ» միջոցառումը, որը հավաքել է մեծ բազմություն։ Այրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թենեսիի դպրոցի խորհուրդն արգելել է Հոլոքոստի «Մաուս» գրաֆիկական վեպը: «Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ ենք անում: Դադարեք թույլ տալ, որ դիվային ազդեցությունը մտնի ձեր տուն», - ասել է քահանա Լոքը: Այրելուց առաջ հովիվը քարոզ է կարդացել և ասել, որ պայքարում է «կախարդության և մասոնների ազդեցության դեմ»։ Ականատեսները հայտնել են, որ հրդեհի մեջ են եղել նաև Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» և Դարվինի «Տեսակների ծագումը» գրքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր