00:00:00

Էրդողան․ Թուրքիան եւ Իսրայելը կարող են համագործակցել՝ իսրայելական բնական գազը Եվրոպա մատակարարելու համար

17:31, 04 փետրվար 2022 Աշխարհ

Թուրքիան եւ Իսրայելը կարող են համագործակցել՝ իսրայելական բնական գազը Եվրոպա մատակարարելու համար, երկու երկրները կքննարկեն էներգետիկ համագործակցությունը հաջորդ ամիս բանակցությունների ժամանակ, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում Է Reuters-ը։ «Մենք կարող ենք օգտագործել իսրայելական բնական գազը մեր երկրում, եւ դրա օգտագործումից բացի, մենք կարող ենք նաեւ մասնակցել այն Եվրոպա փոխադրելու համատեղ ջանքերին», - ասել Է Էրդողանը լրագրողներին Ուկրաինայից հակառակ չվերթի ժամանակ։ «Տա Աստված, այդ հարցերը մեր օրակարգում կլինեն պարոն Հերցոգի (Իսրայելի նախագահ – խմբ.) հետ՝  Թուրքիա կատարվելիք նրա այցի ժամանակ», - մեջբերում է նրան թուրքական հեռուստատեսությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր