00:00:00

Ալիևը «ապացուցել է», թե ինչու Շուշին չէր կարող հայկական լինել

00:27, 03 փետրվար 2022 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ելույթ ունենալով Երիտասարդության համաժողովում, փորձել է համոզել ադրբեջանցի երիտասարդությանը, թե Շուշին եթե հայկական լիներ, չէր կարող այդքան վատ վիճակում լինել: «Շուշան հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե դա հայկական քաղաք էր, ապա ինչու է այն այսպիսի ողբերգական վիճակում: Ինչո՞ւ չեն բարեկարգել քաղաքը և ցամաքեցրել են բոլոր աղբյուրները»,- ասել է Ալիևը Բաքվում երիտասարդական համաժողովում իր ելույթում: Նա նաև ասել է, թե Շուշիում նախքան իրենց վերահսկողության տակ անցնելն ապրել է 1500 մարդ, հիմնականում զինվորականներ՝ իրենց ընտանիքների անդամներով: «Եթե դա հայկական քաղաք էր, ապա ինչո՞ւ այնտեղ ոչ մեկ չէր ապրում: Ինչո՞ւ էր այդպիսի ողբերգական վիճակում: Ինչո՞ւ են այն ավերել այս տարիների ընթացքում»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր