00:00:00

Չեխիայի կառավարությունը վերացնում է կորոնավիրուսի պարտադիր թեստավորումը

20:41, 02 փետրվար 2022 Աշխարհ

Չեխիայի կառավարությունը համաձայնել է փետրվարին դադարեցնել կորոնավիրուսի պարտադիր թեստավորումը դպրոցներում եւ ընկերություններում, հայտնում է AP-ն։ Վարչապետ Պետր Ֆիալայի խոսքով՝ թեստավորումն «անկասկած» օգնել է դանդաղեցնել վարակների տարածումը եւ կանխել է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք որոշել ենք փետրվարի 18-ից չեղարկել պարտադիր թեստավորումը»,- ասել է Ֆիալան։ Բոլոր ընկերությունների աշխատակիցները շաբաթական երկու անգամ թեստավորում են անցնում, իսկ դպրոցականներն ու դպրոցների բոլոր աշխատակիցները հունվարի 17-ից՝ շաբաթական մեկ անգամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր