00:00:00

«Ռուսաստանը պնդելու է անկեղծ խոսակցության և անկեղծ բացատրությունների վրա, թե ինչու Արևմուտքը չի ուզում կատարել իր պարտականությունները». Լավրով

22:14, 01 փետրվար 2022 Աշխարհ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բացասաբար է արձագանքել Եվրոպայում «անվտանգության անբաժանելիության» վերաբերյալ իր պարտավորությունները կատարելու Ռուսաստանի պահանջին, հաղորդում է «Արմենպրես»-ը: Լավրովը նաև հավելել է, որ այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համաձայնել է, որ «անվտանգության անբաժանելիության» հարցի շուրջ Ռուսաստանի հետ խոսելու բան կա: Արտգործնախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները անվտանգության երաշխիքների առնչությամբ գերադասում է կենտրոնանալ կարևոր, բայց, այդուհանդերձ, երկրորդական հարցերի վրա: «Ռուսաստանը պնդելու է անկեղծ խոսակցության և անկեղծ բացատրությունների վրա, թե ինչու Արևմուտքը չի ուզում կատարել իր պարտականությունները», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր