00:00:00

Պուտինն ու Մակրոնը կրկին քննարկել են Ուկրաինայի հարցը

23:58, 31 հունվար 2022 Աշխարհ

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը կրկին քննարկել են Ուկրաինայի հարցը։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը շարունակել են մտքեր փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ռուսաստանի Դաշնությանը երկարաժամկետ, իրավաբանորեն ապահովված անվտանգության երաշխիքների տրամադրման հետ կապված հարցերի շուրջ։ Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ մանրամասն ներկայացրել է այս խնդիրների հանդեպ սկզբունքային մոտեցումները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հեռախոսով հետագա շփումների, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների անձնական հանդիպում անցկացնելու հնարավորության շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր