00:00:00

Երկրում մոբիլիզացիա հայտարարելու անհրաժեշտություն չկա․ Ուկրաինայի ՊՆ

22:45, 31 հունվար 2022 Աշխարհ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայում ընդհանուր զորհավաք՝ մոբիլիզացիա անցկացնելու կարիք չկա, քանի որ չկա սպառնալիք։
«Սպառնալիքի առկայությամբ պայմանավորված ընդհանուր զորահավաք անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Եթե մենք ուսումնական զորահավաք անցկացնենք, դա խուճապ կառաջացնի, բոլորը կսկսեն մտածել, որ մենք գիտեինք, բայց թաքցնում էինք, որ թշնամին վաղը հարձակվելու է»,- Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ռեզնիկովը՝ «Левый берег» պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռազմական գերատեսչությունն այլ տարբերակ է ընտրել․ կազմավորելու է տարածքային պաշտպանության ուժեր, դաշտային վարժանքներ է անցկացնելու, ռազմական ուսումնառությանը ներգրավվելու են նաև տեղական իշխանությունների վարչակազմերը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը նշել է նաև, որ հյուսիսում, հարավում, արևելքում ու արևմուտքում տարածքային պաշտպանության ուժերի հրամանատարության արդյունավետ համագործակցության նպատակով ուսումնական միջոցառումներ են անցկացվելու, դրանք սկսվելու են հյուսիսից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր