00:00:00

Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

12:56, 31 հունվար 2022 Աշխարհ

Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգի Յայլադերե շրջանում այսօր 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը (AFAD)։ Հետցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03.49-ին։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր