00:00:00

Ալիեւն անվանել է Պուտինի հետ իր հարաբերություններն ընկերական եւ գործընկերային

09:59, 31 հունվար 2022 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխգործակցությունը, գրում է Ինտերֆաքս-ը: «ՌԴ նախագահի հետ մենք հանդիպում ենք բավականին հաճախ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Ուստի մեր շփումն ու հանդիպումները տալիս են շատ դրական խթան մեր փոխգործակցության զարգացման համար, եւ քաղաքական փոխգործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակում»,-հայտարարել է Ալիեւը լրագրող Միխայիլ Գուսմանին «Ռոսսիա 24» հեռուստաալիքի «Իշխանության ֆորմուլա» հաղորդաշարի ժամանակ: Ալիեւը նշել է, որ սերտորեն համագործակցում է Պուտինի հետ հումանիտար ոլորտի հարցերում: «Կարծում եմ, որ դա հարեւանների միջեւ համագործակցության օրինակ է: Ռուսաստանում նույնպես շատ բարձր են գնահատում, որ Ադրբեջանում կա ռուսերեն ուսուցմամբ ավելի քան 330 դպրոց, ռուսական բուհերի մասնաճյուղեր, ինչպես նաեւ բավականին հագեցած մշակութային ծրագիր»,-նշել է նա:
«Մենք գտնվում ենք մշտական շփման մեջ եւ աշխատում ենք, ինչպես մտերիմ ընկերներ ու գործընկերներ»,-հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր