00:00:00

Իրանը հաստատել է 9-12 տարեկանների պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսի

19:23, 23 հունվար 2022 Աշխարհ

Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել է 9-12 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսային վարակի դեմ։
Պատվաստումների մեկնարկի մասին հունվարի 22-ին Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մուհսին Մանսուրին, փոխանցում է tert.am-ը:
Պատվաստումը կիրականացվի կամավոր հիմունքներով և միայն երեխայի ծնողների համաձայնությամբ։ Պատվաստման համար դեղամիջոցի դեղաչափը կորոշի Իրանի առողջապահության նախարարությունը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային խորհրդի հետ համատեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր