00:00:00

Իշխանական էլիտան քեֆի է․ այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն է

13:51, 22 հունվար 2022

Իշխանական էլիտան այսօր քեֆի է, ամուսնանում է ՔՊ-ական, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանի հարսանիքը «Փարավոն» ռեստորանում է տեղի է ունենալու Պապիկյանի հարսնացուն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանն է: Զույգի պսակադրությունը կայանալու է Գառնիում։ Հրավիրված են իշխանության տարբեր ներկայացուցիչներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։ Հարսանիքի գլխավոր հյուրն էլ Նիկոլ Փաշինյանն է։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արձակուրդում է գտնվում։ Նա երեկ հարսնացուի հետ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Արձակուրդում գտնվող Պաշտպանության նախարարը իր հետ ՊՆ-ի լուսանկարիչներին էլ էր տարել, որպեսզի ոչ պաշտոնական այցը տարբեր «ռակուրսներից» լուսանկարվեր։ Սոցիալական ցանցերում այդ հանգամանքն առաջադրել էր բազմաթիվ օգտատերերի կոշտ քննադատությանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր