00:00:00

Փաշինյանի համար շատ կարևոր է, որ ես մնամ անազատության մեջ, որ Ալիևի բոլոր թելադրանքները հասցնի կատարել․ Սամվել Կարապետյան

19:49, 25 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ 1 տարի, 4 ամիս է՝ իր դեմ հարուցված անհիմն գործով դատական նիստեր են ընթանում, օրվա իշխանության ղեկավարն ամեն ինչ անում է՝ իրեն անազատության մեջ պահելու համար (Սամվել Կարապետյանի տնային կալանքը օրերս կրկին երկարացրել են՝ 2 ամսով-խմբ․), նպատակը մեկն է՝ կատարել Ադրբեջանի թելադրանքը։

«Փաշինյանի համար շատ կարևոր է, որ ես մնամ անազատության մեջ, որ Ալիևի բոլոր թելադրանքները հասցնի կատարել»,- մասնավորապես, ասաց Սամվել Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր