00:00:00

Թուրքիան ու Լիբանանը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

23:17, 25 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

 

 

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ՄԱԿ-ի 81-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Լիբանանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Ջոզեֆ Սադիի հետ: Կողմերը քննարկել են էներգետիկ համատեղ նախագծերը և էլեկտրաէներգետիկ ցանցերի միջև փոխկապակցումները, գրում է ermenihaber.am-ը:

Բայրաքթարը նշել է, որ Թուրքիայի փորձը էներգետիկ ենթակառուցվածքների և ռեսուրսների դիվերսիֆիկացման գործում կարող է վերածվել կոնկրետ համագործակցության՝ համապատասխան Լիբանանի կարիքներին և առաջնահերթություններին:

«Մենք հավատում ենք, որ մեր երկրների միջև զարգացող նախագծերը կաջակցեն տարածաշրջանում էներգիայի հուսալի և անխափան հասանելիությանը և կնպաստեն ընդհանուր բարօրությանը և կայունությանը»,- նշել է Բայրաքթարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր