00:00:00

Արցախում վառելիքի պահեստի պայթյունից 3 տարի անց էլ զոհերի հարազատները կարգավիճակ չունեն, ՀՀ կառավարությունից որևէ աջակցություն չեն ստացել․ Արթուր Խաչատրյան

20:26, 25 սեպտեմբեր 2026 Հասարակություն

ԱԺ «Հայաստան» խմբացության քարտուղար Արթուր Խաչատրյանը շեշտում է՝ Արցախում վառելիքի պահեստի պայթյունից 3 տարի անց էլ զոհերի հարազատները կարգավիճակ չունեն, ՀՀ կառավարությունից աջակցություն չեն ստացել․

«3 տարի առաջ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքի մոտ տեղակայված վառելիքի պահեստում հուժկու պայթյունի զոհ դարձան 219 մարդ՝ քաղաքացիական անձիք, զինվորականներ, աշխարհաղորայիններ, ուժային կառույցների ծառայողներ: Եվս 22 անձ անհետ կորան, ավելի քան 300-ը ստացան ծանր վնասվածքներ։

Պայթյունը տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի օրերին, երբ տասնապատիկ անգամ ռազմական առավելություն ունեցող ոսոխը, համառ մարտերից հետո, արդեն ճեղքել էր Պաշտպանության բանակի պաշտպանած բնագծերը և մոտենում էր Ստեփանակերտին ու 2020 թվականից հետո դեռևս Արցախի վերահսկողության տակ մնացած բնակավայրերին:

Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը: Ուստի, պայթյունի զոհերը պետք է հավասարեցվեն պատերազմական զոհերին, նրանց ընտանիքների անդամներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ:

Ցավոք, պայթյունից երեք տարի անց, պայթյունի զոհերի հարազատները որևէ կարգավիճակ չունեն, ՀՀ կառավարությունից որևէ աջակցություն չեն ստացել, ապրում են ծայրահեղ կարիքի մեջ:

Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհված և տուժած մեր հայրենակիցների խնդիրը միշտ եղել է իմ ուշադրության կենտրոնում ու կշարունակի լինել, քանի դեռ նրանց օրինական պահանջները չեն բավարարվել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր