00:00:00

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց

23:14, 18 հունվար 2022 Հասարակություն

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի կայքը։ Հաղորդվում է, որ, հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցն Ուկրաինա, քննարկվել են փակուղում հայտնված ներուկրաինական կարգավորման հարցերը։Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ իր շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ։ Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը արագորեն կայունացել է, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայության շնորհիվ։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր