00:00:00

«Ոչինչ չի կարող փոխհատուցել այն տառապանքը, որը մենք հասցրել են ԽՍՀՄ ժողովուրդներին». Գերմանիայի ԱԳ նախարար

19:03, 18 հունվար 2022 Աշխարհ

Ոչինչ չի կարող փոխհատուցել այն տառապանքը, որը Գերմանիան բերել է ԽՍՀՄ ժողովուրդներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նախարարը պատմել է, որ Մոսկվա կատարած առաջին այցի ժամանակ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին։ «Որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար այնտեղ այցելելն ինձ ամոթով և ակնածանքով է լցնում: Ոչինչ չի կարող փոխհատուցել այն տառապանքը, որը մենք հասցրել են Խորհրդային Միության ժողովուրդներին»,- ասել է Բերբոքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր