00:00:00

Հյուսիսային Կորեան այս տարի արդեն 4-րդ անգամ հրթիռներ է արձակում

19:19, 18 հունվար 2022 Աշխարհ

Հյուսիսային Կորեան այս տարի արդեն 4-րդ անգամ հրթիռներ է արձակում, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Ավելի վաղ Yonhap գործակալությունը գրել էր Ճապոնական ծովի ուղղությամբ անհայտ հրթիռի արձակման մասին, նշվել էր, որ սա Փհենյանի չորրորդ «ուժի ցուցադրումն» է 2022 թվականի սկզբից ի վեր։ Հյուսիսային Կորեայի զինվորականների տվյալներով՝ երկու մարտավարական կառավարվող հրթիռներ հարվածել են Ճապոնական ծովում գտնվող թիրախին։ Հունվարի 14-ին Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հունվարի 11-ին երկիրը հաջողությամբ փորձարկել է նաեւ հիպերձայնային հրթիռ՝ այս տարվա ընթացքում ԿԺԴՀ-ի երկրորդ արձակումը: Փորձարկումները տեղի են ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ Հրթիռը թռչել է 1000 կիլոմետր եւ ճշգրիտ խոցել թիրախը։ ԱՄՆ-ն առաջարկել է պատասխանել ՄԱԿ-ի պատժամիջոցներով մի շարք հրթիռների արձակմանը։ Խոսքը 2021 թվականի աշնանից սկսած վեց բալիստիկ հրթիռների արձակման մասին է, որոնցից յուրաքանչյուրն իրականացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտմամբ։ Ի պատասխան Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախազգուշացրել են Վաշինգտոնին «ավելի կոշտ պատասխանի» մասին։ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հրթիռի վերջին արձակումն անվանել է «ինքնապաշտպանության իրավունքի իրականացում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր