00:00:00

0 °C Երևան

Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ

19:08, 18 հունվար 2022 Աշխարհ Դիտումներ՝ 27

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր իրանցի պաշտոնակից Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հունվարի 19-ին Մոսկվայում կկայանան Ռուսաստանի Դաշության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Պլանավորվում Է քննարկել երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրը, ներառյալ առեւտրա-տնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումն, ինչպես նաեւ հրատապ միջազգային եւ տարածաշրջանային թեմարներ»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում: Ղեկավարները կքննարկեն իրանական միջուկային գործարքի կատարման խնդիրները, հայտնել են Կրեմլում: «Նկատի Է առնվում ուշադրություն նվիրել իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի կատարման խնդիրներին»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր