00:00:00

ՀԱՊԿ ռուս խաղաղապահներով ինքնաթիռները մեկնել են Ղազախստանից

15:25, 15 հունվար 2022 Աշխարհ

ՀԱՊԿ-ի ուժերի ռուս խաղաղապահներով ինքնաթիռները մեկնել են Ղազախստանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել «Իլ-76» եւ «Ան-124» ռազմական ինքնաթիռները եւ մեկնել են Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տասնհինգ «Իլ-76» եւ «Ան-124» ինքնաթիռներն օդադեսանտային ստորաբաժանումների անձնակազմն ու սարքավորումները կհասցնեն Իվանովոյի եւ Մոսկվայի մարզերի օդանավակայաններ: Այնուհետեւ խաղաղապահները կվերադառնան մշտական ​​տեղակայման կետեր։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին դիմել էր ՀԱՊԿ-ի օգնությանը այն բանից հետո, երբ երկրում անկարգություններ սկսվեցին հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ բողոքի ցույցերի ֆոնին: Հինգշաբթի՝ հունվարի 13-ին, հայտարարվեց ՀԱՊԿ առաքելության հաջող ավարտի մասին, ուրբաթ առավոտյան Հայաստանի եւ Տաջիկստանի խաղաղապահները վերադարձան հայրենիք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր