00:00:00

ՌԴ քաղաքացիություն 2021 թվականին հիմնականում ստացել են ԱՊՀ հանրապետությունների քաղաքացիները

14:44, 15 հունվար 2022 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ նախորդ տարի ավելի հաճախ են դարձել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքացիները, քան մյուսները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնում։ «2021 թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 հազար օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձ, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ մոտ 563 հազար մարդ։ 2021 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների մեջ առաջատար դիրքերը զբաղեցնում են Ուկրաինայի, Տաջիկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,- ՏԱՍՍ-ի համապատասխան հարցմանը պատասխանել են ՆԳՆ-ում: Գերատեսչությունում նաեւ նշել են, որ 2021 թվականի 11 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունվել ավելի քան 800 օտարերկրյա բարձրակարգ մասնագետ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ մոտ 950 մարդ, իսկ 2019 թվականին՝ մոտ 730 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր