00:00:00

Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավորը տեղն է դրել Ադրբեջանի դեսպանին

13:57, 14 հունվար 2022 Աշխարհ

Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուիզոն կտրուկ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւի թվիթին, ով հրապարակել էր նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբին «թույլ չի տա» զբաղվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: «Պարոն դեսպան, դիվանագիտությունն առաջին հերթին կայանում է այն երկրի նկատմամբ հարգանքի մեջ, որտեղ պատիվ ունես ծառայել: Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, եւ դուք ձեւացնում եք, թե հրաժարվում եք դրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում: Երեկ 3 հայ է մահացել»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր