00:00:00

Զախարովան անդրադարձել է հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը

22:38, 13 հունվար 2022 Աշխարհ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 14-ին Մոսկվայում ՌԴ-ի միջնորդությամբ հայ-թուրքական երկխոսության գծով Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը: «Երկխոսությունը, ինչպես հասկանում եք, երկու երկրի միջև է, մենք այդ ձևաչափում ընդգրկված չենք: Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ աջակցություն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, երկխոսության կառուցմանը, շփումների կարգավորմանը և գործնականում այդ ամենին աջակցություն ենք ցուցաբերել»,-ասել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր