
«Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն շարունակում է ԱԱԿ նախկին նախագահ Քարիմ Մասիմովի նկատմամբ պետական դավաճանության փաստի նախաքննությունը։ Սույն գործի շրջանակում լրացուցիչ հետաքննություն է սկսվել իշխանության բռնի զավթման և պաշտոնեական դիրքի չարաշահմանն ուղղված գործողությունների փաստերի վերաբերյալ», - ասված է Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրությունում։
«Այդ հանցագործությունները կատարելու կասկածանքով, բացի Մասիմովից, բերման են ենթարկվել Ազգային անվտանգության կոմիտեի նախկին փոխնախագահ, «A» հատուկ նշանակության ծառայության պետ Սադիկուլովը և Ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահ Էրգոժինը», - ասվում է զեկույցում։