Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, շրջանցելով բոլոր կանոնները, այցելել է Հռոմի կենտրոնում գտնվող երաժշտական ​​խանութ։ Պատահաբար հայտնի է դարձել բարձրաստիճան գնորդը. Այդ պահին պատահաբար նույն խանութում էր հայտնվել նաեւ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունում հավատարմագրված լրագրողներից մեկը։

Ինչպես պարզվել է, պոնտիֆիկոսը Վատիկանից դուրս էր եկել սովորական մարդատար մեքենայով՝ սպիտակ Fiat 500-ով: Պապը ձայնասկավառակների խանութում անցկացրել էր քառորդ ժամ:

Խանութի տերը բացատրել է, որ Ֆրանցիսկոսը հաճախ էր մտնում ձայնասկավառակներ գնելու` դեռ պապական գահին ընտրվելուց առաջ։ Մի անգամ նա խոստացավ, որ կայցելի խանութ, եւ կատարեց իր խոստումը։ Հռոմի պապին դասական երաժշտությամբ ձայնասկավառակ են նվիրել:

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, երբ պոնտիֆիկոսն անսպասելի հայտնվում է Հռոմի փողոցներում: Վերջերս Ֆրանցիսկոսն ինքնուրույն գնացել էր օպտիկայի խանութ՝ նոր ակնոցներ գնելու համար։