00:00:00

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը կարծում է, որ Եվրոպայում նոր հակամարտությունը կանխելու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ

20:42, 10 հունվար 2022 Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ պետք է երկխոսել Ռուսաստանի հետ, որպեսզի կանխեն Եվրոպայում նոր հակամարտությունը: Այս մասին հաղորտում է «Ռիա նովոստին»: Ստոլտենբերգը երկուշաբթի օրը Բրյուսելում ընդունել է Ուկրաինայի՝ Եվրոպայի և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինային, այցի շրջանակներում տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանձնաժողովի նիստին կմասնակցի Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ Հանդիպումը տեղի է ունենում հունվարի 12-ին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի նախօրեին՝ անվտանգության հարցերը քննարկելու նպատակով։ «Ես ողջունում եմ Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև բանակցությունները, բայց չեմ կարծում, որ հենց այս շաբաթ բոլոր խնդիրները կլուծվեն։ Հուսով ենք, որ նրանք կորոշեն այն ուղին, որով մենք կարող ենք առաջ շարժվել, պայմանավորվել ենք նաև անցկացնել մի շարք հանդիպումներ և նախաձեռնել հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սպասել, որ ամեն ինչ ավարտին կհասցնենք այս շաբաթ, անիրատեսական կլինի։ Բայց ես հուսով եմ, որ երկուստեք կա կամք՝ սկսելու այս գործընթացը, կանխելու նոր զինված հակամարտությունը Եվրոպայում»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր