00:00:00

Ադրբեջանցի զինվորականները բողոքի ակցիա են իրականացրել չստացած պարգեւների պատճառով

19:20, 10 հունվար 2022 Աշխարհ

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Turan-ի հաղորդմամբ՝ նրանք դժգոհում են զինվորական պարգեւներից զրկվելուց։ «Մեր արժանիքները չգնահատվեցին՝ չնայած նախագահ Իլհամ Ալիեւի՝ պատերազմի մասնակիցներին պարգեւատրելու, նրանց ուշադրություն եւ հոգատարություն ցուցաբերելու հանձնարարականին։ Թիկունքում ծառայածներին մեդալներ են շնորհել, իսկ մեզ մոռացել են»,-ասել է ցույցի մասնակիցներին մեկը։ Ցուցարարների մոտ դուրս եկած ՊՆ ներկայացուցիչը խոստացել է հետաքննել հարցը։ Ակցիան ավարտվել է առանց միջադեպերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր