00:00:00

Ղազախստանում ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ-մայոր Սուլեյմենովը

12:23, 10 հունվար 2022 Աշխարհ

Ղազախստանի ՆԳՆ-ի՝ Ժամբիլի շրջանի վարչության պետ գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը, փոխանցում է «Իզվեստիան»։ 2017-ից 2019 թվականներին Սուլեյմենովը զբաղեցրել է երկրի ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2016-2017 թվականներին գեներալ-մայորը ղեկավարել է նախարարության վարչությունը Հարավային Ղազախստանի մարզում, իսկ 2014-ից 2016 թվականներին՝ Կիզիլորդայի շրջանում: 2013-ից 2014 թվականներին Սուլեյմենովը ղեկավարել է երկրի ՆԳՆ Քրեական ոստիկանության կոմիտեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր