00:00:00

Ղազախստանի ՆԳՆ-ն հստակեցրել է անկարգությունների ժամանակ զոհված ուժայինների թիվը

16:43, 09 հունվար 2022 Աշխարհ

Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվել են անվտանգության 16 աշխատակիցներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ զոհվել է 18 ուժային։ «Հստակեցված տվյալներով՝ 16»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Բացի այդ, ՆԳՆ-ի տվյալներով, անկարգությունների ընթացքում վիրավորվել են ոստիկանության ավելի քան 1300 աշխատակիցներ, Ազգային գվարդիայի եւ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ Ղազախստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ, պետական հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաեւը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր