00:00:00

Մայրաքաղաքում ծեծել են տրանսգենդեր մարմնավաճառի

20:13, 02 մարտ 2018 Իրավական

Օրեր առաջ Երեւանում բռնության է ենթարկվել տրանսգենդեր։ Նման հայտարարությամբ օրեր առաջ հանդես էր եկել «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբանը՝ նշելով, որ տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ տուժած տրանսգենդերը գումարի դիմաց սեռական ծառայություններ է մատուցել տղամարդկանց, իսկ պայմանավորվելիս որոշ դեպքերում նախապես թաքցնելով իր իրական սեռը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բռնության շարժառիթը դարձել է հենց դա։ Նա «Odnoklassnik.ru» սոցիալական կայքում ներկայանում է «Ժակլին» անվանումով և մի տղամարդու հետ պայմանավորվել է 30.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Փետրվարի 28-ին տղամարդը գնացել է «Ժակլինի» բնակարան, ընթացքում հաճախորդը հասկացել է, որ «Ժակլինը» տղամարդ է և առաջացել է քաշքշոց, որի ժամանակ էլ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Միջադեպից հետո «Ժակլինը» տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր