00:00:00

Գարեգին Մելքոնյանը դեսպան կնշանակվի

20:03, 02 մարտ 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանն  ազատել է Տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Մելքոնյանը փոխնախարարի պաշտոնում աշխատում էր 2014-ից, իսկ ժամանակին եղել է Եվրամիությունում Հայաստանի առևտրական ներկայացուցիչը: Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Մելքոնյանն առաջիկայում կնշանակվի  Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան, փոխարինելով Ձյունիկ Աղաջանյանին: Ի դեպ վերջինիս էլ տեղեկությունների համաձայն կտեղափոխեն դեսպան՝ Ինդոնեզիա: Այս փոխատեղումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն որոշակի խնդիրներ կային, ինչն էլ հետաձգման պատճառ էր դարձել: Հնարավոր է մինչեւ ապրիլ Մելքոնյանի փոխարեն նշանակում չլինի:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր