00:00:00

«Ադրբեջանցիները քննարկում են, թե ինչ տարածքներ է Հայաստանն իրենց զիջելու մոտ ապագայում». Կարեն Հեքիմյան

01:59, 26 դեկտեմբեր 2021 Հասարակություն

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիներն ամենաբարձր մակարդակով քննարկում են, թե ինչ տարածքներ է Հայաստանն իրենց զիջելու մոտ ապագայում նախատեսվող դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում: Քննարկումից պարզ է դառնում, որ վերջիններս ոչինչ չեն «մոռանալու»: Խորհրդային տարատեսակ որոշումներ են ի հայտ բերում, գյուղեր, ավաններ, տարածքներ, արոտավայրեր, դաշտեր և, նույնիսկ այգիներ և բանջարանոցներ են հիշատակում:
Ի տարբերություն՝ հայերն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ Արցախը նաև ադրբեջանցիներինն է, Շուշին դժգույն է և դժբախտ, պետք է լինի ճանապարհ, գերիները վերադարձվել են ոչնչի դիմաց և այլն: Իսկ ապշեցուցիչն այն է, որ ադրբեջանցիներն ու հայերը միահամուռ չեն խոսում Արծվաշենից: Էլ 1926թ. քարտեզից են խոսում, էլ 1969թ. քարտեզից, էլ՝ 1974թ., էլ՝ 1982թ.: Սակայն Արծվաշենից ոչ մի խոսք: Ադրբեջանցիների լռությունը հասկանալի է, հայերինը՝ ոչ: Ի՞նչ ասեմ: Ախր, բան էլ չկա ասելու: Մնում է, որ «Կարս», «Իգդիր», «Սուրմալու», «Կիլիկիա», «Վան», «Բիթլիս» ռեստորանային համալիրների շարքը համալրենք «Արծվաշեն» ռեստորանային համալիրով, հավաքվենք այնտեղ, քեֆ անենք և երգենք «Հասնինք Սասուն, մտնինք Վան» հայրենասիրական երգը: Ի դեպ, ի տարբերություն մյուս ռեստորանային համալիրների, «Արծվաշեն» ռեստորանային համալիրը հնարավոր է, որ չհասցնենք Երևանում կառուցել: Փոխարենը, այն կկառուցենք Գլենդելում կամ Օդեսայում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր