00:00:00

Ապօրինի զենքի առուվաճառքը բացահայտվեց (լուսանկարներ)

19:51, 02 մարտ 2018 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Հակոբ Մելտոնյանը։ Կասկածանքը՝ ապօրինի զենք ձեռք բերել և պահել։ 50-ամյա Մելտոնյանի մեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտներով, նույն տրամաչափի 8 փամփուշտ էլ եղել է պոլիէթիլենային փաթեթում։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հակոբ Մելտոնյանը հրազենը գնել է Կառլեն Հարությունյանից՝ Երվանդ Հարությունյանի միջնորդությամբ։ 51-ամյա Կառլեն և 50-ամյա Երվանդ Հարությունյանները նույն օրը հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Կառլեն Հարությունյանի խուզարկությամբ դոլար ու դրամ է հայտնաբերվել․ նախնական տվյալներով՝ գործարքի գումարը։ Հարուցվել է քրեական գործ։ Հակոբ Մելտոնյանը, Կառլեն և Երվանդ Հարությունյանները ձերբակալվել են։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման ընթացքում։
        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր