00:00:00

Թրամփն ու Կիմ Չեն Ինը կազդարարեն Կորեական պատերազմի ավարտը

23:42, 12 մայիս 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդես կգան Կորեական պատերազմի ավարտի մասին համատեղ հայտարարությամբ, հաղորդում է ճապոնական Nikkei պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն ու Կիմ Չեն Ինը կհանդիպեն հունիսի 12-ին Սինգապուրում: Ակնկալվում է, որ բանակցություններին ներկա կլինին նաև Հարավային Կորեայի և Չինաստանի առաջնորդները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր