00:00:00

Խոսվում է Գյումրիում թանգրանների մուտքավճարները մոտ 100 տոկոսով բարձրացնելու մասին

02:19, 24 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Վերլուծաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Առաջիկայում Գյումրու ավագանին քննարկելու է մի շարք տուրքերի ու վարձավճարների բարձրացման խնդիրը։ Չգիտեմ, երևի լուրջ ուսումնասիրություն են անցկացրել ու համոզվել են, որ քաղաքում բիզնես միջավայրը ծաղկում է՝ հետևաբար պետք է մի քիչ նեղել։
Բայց կա մի կարևոր խնդիր, որը վերաբերվում է թանգարաններին։ Խոսվում է թանգրանների մուտքավճարները մոտ 100 տոկոսով բարձրացնելու մասին։ Թանգարանների առաջնային նպատակը մեր մշակույթի ու պատմության հանրահռչակումն, հնարավորինս լայն շրջանակներին հասու դարձնելն է։ Վերջին շրջանում Գյումրու թանգարանները այդ խնդիրը հաջողությամբ լուծում էին զբոսաշրջիկների մեծ հոսքի շնորհիվ։ Թանգարաններից հիմնականում օգտվում են ներքին զբոսաշրջիկները՝ Հայաստանի տարբեր մարզերից, որոնց մեծ մասին չի կարելի դասել հարուստ զբոսաշրջիկների շարքին։
Եթե հիմա X արժեքով 2 թանգարան այցելում, ապա թանկացումից հետո նույն արժեքով կարելի կլինի այցելել մի թանգարան։ Դժվար չէ գուշակել, որ հոսքերը դեպի թանգարաններ էականոր կրճատվելու են։ Արդյունքում տուժելու է մեր մշակույթի հանրահռչակման գործը։ Նման նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ ավելնորդ չէր լինի խորքային վերլուծություն կատարել, հասկանալ առաջնահերթությունները ու թանգարաններին չնայել, որպես բիզնես անող կրպակների։ Միևնույն ժամանակ չեմ կարող չասել, որ թանգարանային ոլորտը լրջագույն բարեփոխումների կարիք ունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր