00:00:00

Եթե կրկնեմ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի խոսքերը, վիրավորանքի համար ի՞նձ, թե՞ Սուքիասյանին են ձերբակալելու. Հոխիկյան

23:25, 23 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Հիշում եմ ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի բնորոշումները։ Գիտենք, որ նա է տիրություն արել ու մարդամեջ հանել, ԱԺ նախագահ նշանակել այդ տղային։ Եթե կրկնեմ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի խոսքերը, վիրավորանքի համար ի՞նձ, թե՞ Սուքիասյանին են ձերբակալելու։ Նման գրառում է արել լրագրող, «Ազատագրական» շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում։ «2 տարի առաջ Ալեն Սիմոնյանը մտերիմ ընկեր էր Արթուր Վանեցյանի հետ, բայց անմիջապես մոռացավ ընկերությունն ու սկսեց հայհոյել Վանեցյանին, երբ կշեռքի նժարին դրվեց պաշտոնի կերակրատաշտը։ 1 տարի առաջ Ալեն Սիմոնյանը հարազատ ընկեր էր Հայկ Մարությանի հետ, բայց անմիջապես մոռացավ ընկերությունն ու սկսեց հայհոյել Մարությանին, երբ կրկին նժարի մի կողմում պաշտոնի կերակրատաշտն էր։ Հիմա հիշում եմ ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի բնորոշումները։ Գիտենք, որ նա է տիրություն արել ու մարդամեջ հանել, ԱԺ նախագահ նշանակել այդ տղային։ Եթե կրկնեմ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի խոսքերը, վիրավորանքի համար ի՞նձ, թե՞ Սուքիասյանին են ձերբակալելու»,-գրել է նա։
twitter sharing button
sharethis sharing button
email sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր