00:00:00

Մեր երկրի ցավերից մեկն էլ այսպիսի անօրակարգ ու անբովանդակ խորհրդարանական ընդիմությունն է․ Գեւորգ Գորգիսյանը

23:11, 23 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Ազգային ժողովում ընդիմադիր դաշտը զբաղեցնող քաղաքական ուժերը մերժել են վարչապետի հետ երկրի համար կարևոր անվտանգային հարցերը փակ ռեժիմով քննարկելու առաջարկը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ «Մեր երկրի ցավերից մեկն էլ այսպիսի անօրակարգ ու անբովանդակ խորհրդարանական ընդիմությունն է:
Առաջին հայացքից փորձառու, պետական համակարգում աշխատած մարդիկ են, սակայն... Մարդիկ այդպես էլ չհասկացան ինչի համար են Ազգային ժողովում և ինչ են ուզում ընդհանրապես: Պատրաստ են ամեն օր խոսել երկրի անվտանգությունից, պահանջել հանդիպում վարչապետի հետ, բայց երբ պահը գալիս է բովանդակային խոսակցության, վախենում են: Վախենում են, որովհետև գիտելիքը ենթադրում է պատասխանատվություն: Վախենում են իմանալ իրողություններ, որից հետո միգուցե իրենց բոցաշունչ անբովանդակ ելույթները նույնիսկ իրենց համար լինեն անհասկանալի: Այսպես ձեռնտու է՝ իրենք ոչ խնդրից են տեղյակ, ոչ էլ լուծում են կարող առաջարկրել: Այսպես էլ մեր երկինը մնացել է երկու քարի արանքում՝ ապիկար իշխանության ու անբովանդակ ընդիմության: ԱԺ-ում հավաքվածներն այդպես էլ չհասկացան, որ շոուներից ու հայհոյանքից բացի բովանդակության կարիք կա: Չհասկացան, որ երկրի առաջ ծառացած խնդիրները օր օրի ավելի են բարդանում ու լուծումները դեռ երեկ էր պետք գտնել: Այդպես էլ չսովորեցին պետության շահը սեփական ու խմբային շահերից ու ամբիցիաներից վեր դասել: Այս ամենի ֆոնին, մնում է ուղղակի մեզ բոլորիս համբերություն ու միմյանց լսելու կարողություն մաղթել»,- գրել է նա: Նշենք, որ այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություները վերահաստատել են փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր