00:00:00

Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա.Խաչատուր Սուքիասյան

22:06, 22 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Ժամանակին ինձ էլ են առաջարկել քաղաքապետի պաշտոն, ես ասել եմ՝ չեմ ուզում, դրա կարիքը չունեմ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Հարցին՝ եթե հիմա իրեն առաջարկեն քաղաքապետի պաշտոն պաշտոնը, կընդունի՞, Սուքիասյանն ասաց, որ ինքը նման ցանկություն չունի,չի ցանկանում պետական պաշտոն զբաղեցնել, որպեսզի «չդատապարտվի». «Հայաստանում մենք կրթության հետ կապված խնդիր ունենք, մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, որոնք քրտնաջան աշխատել են և լավագույններից են եղել, նրանք միշտ դատապարտվել են»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը: Ինչ վերաբերվում է ՝ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար գնված 200 հազար դոլարանոց մեքենայի հետ կապված քննադատություններին Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց. «Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը պետք է էշով ման չգա, այլ երկրներում նույնպես այդպես է, ՀՀ ԱԺ ղեկավարության մասին է խոսքը, իհարկե, պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա»,-ասաց պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր