00:00:00

Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ

20:41, 12 մայիս 2018 Աշխարհ

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետը. Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ուկրաինացիների եւ հայերի միջեւ բազմադարյա բարեկամական կապերը հետագայում նույնպես երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանան: Ուկրաինան շահագրգռված է երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացմամբ, առաջին հերթին՝ առեւտրատնտեսական ոլորտում: Հարգելի պարոն Վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր