00:00:00

Թրամփը հրաման է արձակել ԱՄՆ-ում դեղորայքի գները նվազեցնել

22:40, 12 մայիս 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է երկրում դեղորայքի գների նվազեցմանն ուղղված արշավ սկսելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Իմ վարչակազմը հիվանդների շահերը առաջին տեղում է դնում: Ես առողջապահության նախարար Ալեքս Ազարին հրամայել եմ սկսել բարեփոխումների կատարումը, որոնք կբերեն նրան, որ օդ թռած դեղերի գները գետնին կվերադառնան»,- ասել է նա: Նրա խոսքով՝ իշխանություններն այլեւս չեն պարգեւատրի այն ընկերություններին, «որոնք մշտապես բարձրացնում են դեղամիջոցների արժեքը»: «Մեր ծրագիրը վերջ կտա ոչ ազնիվ երկակի գործարքներին, որոնք միջնորդներին թույլ են տալիս արտոնություններից եւ զեղչերից օգտվել, որոնք պետք է հասանելի լինեն սպառողներին եւ հիվանդներին»- հավելել է Թրամփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր